Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:51 18-02-2022

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:
Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հանդիպելու և ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այս ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415.000 դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հզ դրամ է:

Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու:

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցների անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար :

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:

Ծանուցում ՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով