copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:28 18-02-2022

Ես պահանջում եմ, որ գոնե ափսոսանք հայտնեք և սանձեք լպիրշներին․ Կարեն Միրզոյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին

«Շուշի» թերթի նախկին գլխավոր խմբագիր Կարեն Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Հարգելի պարոն Քոչարյան, ամեն անգամ, երբ ես որևէ կերպ արտահայտվում եմ Ձեր քաղաքականության դեմ, ինչի իրավունքը, որպես ազատ քաղաքացի, լիուլի ունեմ, Ձեր բազմահազար ֆեյքերը սկսում են ամենաթունդ կերպով վիրավորանքներ հասցնել ինձ: Չեն խնայում, լսո՞ւմ եք, լա՛վ լսեք, անգամ Արցախի համար իր կյանքը նվիրաբերած որդուս: Կուզենայի իմանալ՝ Ձե՛ր որդիները ո՞ր ռազմաճակատում էին: Մեր դժբախտությամբ ու Ձեր նյութական միջոցներով՝ Դուք հազարավոր համախոհներ ունեք, ինչը, Ձեր կարգի գործչի դեպքում, բացառված կլիներ այլ պետության ու ժողովրդի պարագայում: Ու նույնիսկ չեմ էլ ուզում ասել, թե մեր ժողովուրդը մի օր կզարթնի, չափազանց մեծ ժամանակահատված անցավ, որպեսզի դա լինի, սակայն դա չեղավ:

Բայց Դուք, հո, պետք է որ պատմությունից իմանաք, որ աշխարհում Ստալին ու Պինոչետ են եղել, Բերիա ու Սուկառնո են եղել: Եվ ո՞ւր են հիմա նրանք, պատմության ո՞ր հարկում: Չե՞ք ուզում հասկանալ վերջապես, որ Ձեր սիրած մաքիավելիական խաղերը (վաղուց գիտեմ, որ Ձեր միակ սիրած հեղինակն է) չափազանց թանկ են նստում Հայաստանի ու հայկական գործոնի վրա, որը Դուք ձգտում եք վերջնականապես զրոյացնել: Հայաստանի, որը Ձեզ տվեց ամեն ինչ: Իսկ Դո՞ւք ինչ տվեցիք նրան: Ինչ ուներ, տվեցիք ուրիշներին: Եվ արդ, ես պահանջում եմ, որ այս նամակը կարդալուց, Դուք ոչ միայն Ձեզ, միայն Ձեզ հատուկ ոճով՝ քամահրանքով ասեք, որ չեք ճանաչում ինձ նման մեկին (ես էլ Ձեզ չէի ճանաչում 1986-1988-ին, երբ ընդհատակյա գաղտնի պայքարի անդամ էի Ստեփանակերտում, իսկ Դուք, արդեն Շարժումը սկսված, հակառակ բանակում էիք), այլ, գոնե ափսոսանք հայտնեք և սանձեք լպիրշներին:

Հարգանքով՝ «Շուշի» թերթի նախկին գլխավոր խմբագիր՝ Կարեն Միրզոյան»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի