Ներքին 1 տարի առաջ - 20:30 08-03-2025

Մարտի 8․ ուղերձներ և ակցիաներ, Ալիևը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին է պահանջում․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 8-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը։ Այս օրը խորհրդանշում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հասարակական դերի կարևորումը։ Տոնի ակունքները գալիս են 20-րդ դարի սկզբից: 1908 թվականին Նյու Յորքում կանայք փողոց դուրս եկան՝ պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ և ընտրելու իրավունք: Իսկ 1910-ին գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկին առաջարկեց մարտի 8-ը դարձնել կանանց համերաշխության օր: Պաշտոնապես այն սկսեց նշվել 1911-ից՝ սկզբում Եվրոպայում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում։ Հետո աստիճանաբար այն տարածում գտավ։ 1921 թվականից այն պաշտոնապես սկսել է նշվել Խորհրդային Միությունում։ 1977 թվականին ՄԱԿ-ը Մարտի 8-ը ճանաչեց որպես կանանց իրավունքների և միջազգային խաղաղության օր։ Հայաստանում ևս Մարտի 8-ն ընդգրկված է Տոների և հիշատակների մասին օրենքում, ընդ որում՝ որպես ոչ աշխատանքային օր։ Միաժամանակ, սակայն, Հայաստանում ընդունված է նշել կանանց միամսյակը՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը։

Անհետ կորած զինծառայողների մայրերն իրենց որդիների լուսանկարներով հավաքվել են կառավարության դիմաց։ Ակցիայի մասնակիցները մեկ նշել է, որ այս ակցիայով ցանկանում են հիշեցնել, որ իրենք նույնպես մայրեր են, որոնք զրկված են իրենց որդիների ներկայությունից ու նրանց ուշադրությունից. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք բոլորս տառապանքի մեջ են տարվա բոլոր օրերին։ Մենք ոչ մարտի 8 ունենք, ոչ Ամանոր։ Մեզ մոտ միայն տառապանք է, որ կառավարական շենքերում նստածներն են պատճառել մեզ»։ Հարցին, թե արդյո՞ք որևէ կերպ ուշադրության արժանացրել են անհետ կորածների մայրերին, նա պատասխանել է, որ, իհարկե, ոչ։ «Մեզ պետք էլ չէ, որ իրենք մեզ հիշեն, թող հիշեն,հիշեն, որ կան մայրեր, որ զրկված են իրենց զավակների ջերմությունից նաև այս օրը»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի աուդիոուղերձին, որը նա փոխանցել էր ընտանիքի միջոցով։ Սրբազանի խոսքով՝ այդ ձայնագրությունն ինքնազոհողության ու հաղթանակի մասին էր: «Արդեն իսկ պատկերը հստակ էր. Բաքվի բանտերում գտնվող մեր սիրելի հայրենակիցների, եղբայրների տառապանքի մասին է խոսքս։ Պատկերը հստակ էր, անընդունելի, որ հայ ռազմաքաղաքական ղեկավարներ կարող են գտնվել թշնամու բանտում, ինչպես ասել ենք՝ դա բոլորիս բանտարկությունն է, մեր պատվի բանտարկությունն է և մի քանի օր առաջ բոլորիս ցնցելը, հուսամ բոլորիս էլ մտածումի առիթ է տվել վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ