Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:43 18-02-2022

Զելենսկին Դոնբասի առաջնագծում հանդիպել է ուկրաինացի զինծառայողներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է ուկրաինացի զինվորականների դիրքեր՝ Դոնբասի առաջնագծում, որտեղ շարունակվում են ինտենսիվ հրետակոծությունները, հաղորդում է Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։

Զելենսկին ծանոթացել է Ուկրաինայի ԶՈՒ ստորաբաժանումներին փոխանցված նորագույն սպառազինությանը և ռազմական տեխնիկայի նմուշներին, որոնցից են FGM-148 Javelin և NLAW շարժական հակատանկային հրթիռային համակարգերը, M141 նռնականետերը, ինչպես նաև ծանոթացել է Ուկրաինայի ԶՈՒ-ի պատասխանատվության գոտում օպերատիվ-մարտավարական իրավիճակին, նշում է մամուլի ծառայությունը։

Զելենսկին զրուցել է զինծառայողների հետ, նվերներ է հանձնել և նույնիսկ ճաշել նրանց հետ։ Նա ասել է, որ հպարտանում է զինվորականներով, քանի որ նրանք «պահպանում են Ուկրաինայի անկախությունը» և «արժանի հակահարված են տալիս թշնամուն»։

Ինքնահռչակ ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում այդ օրը հաղորդել են շփման գծում իրավիճակի ուժեղ սրման մասին։ Հանրապետությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Ուկրաինան հակամարտությունը սրելու փորձեր է անում։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել