copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:50 17-02-2022

Բաքվում Ադրբեջանի ՊՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա է կալանավորվել

Բաքվի զինվորական դատարանը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ֆինանսական ծառայության նախկին պետ, գնդապետ Ջալալ Քյազիմովին չորս ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտնում է АПА-ն։ Ջալալ Քյազիմովը մեղադրվում է ավելի քան մեկ միլիոն մանաթ յուրացնելու մեջ։
Ավելի վաղ մայրաքաղաքի ռազմական դատարանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության չորս սպաների կալանավորելու որոշում էր կայացրել՝ խոշոր գումարի յուրացման մեղադրանքով։
Որոշումն ընդունվել է քննչական մարմնի ներկայացման հիման վրա եւ վերաբերում է ԱՀ ՊՆ ֆինանսական վարչության պետ Ռաֆայել Խալիլովին, «N-րդ» զորամասի ֆինանսական բաժնի պետ Ֆազայիլ Ալիեւին, ցամաքային զորքերի ֆինանսական վարչության պետ Բայրամ Բայրամովին եւ ֆինանսական վարչության սպա Վուսալ Ալիզադեին։
Կասկածյալները բերման են ենթարկվել պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը