copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:43 17-02-2022

Մենք՝ արցախցիներս, Արայիկ Հարությունյան ենք. Արցախում ֆլեշմոբ է սկսվել՝ ի պատասխան Բաքվի սպառնալիքներին

Ի պատասխան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կալանավորելու Բաքվի սպառնալիքներին՝ Արցախում ֆլեշմոբ է սկսվել։

Ի աջակցություն իրենց նախագահին Արցախցիները սոցցանցերում կիսվում են Արայիկ Հարությունյանի նկարով՝ կից գրելով. «Մենք՝ բոլորս Արայիկ Հարությունյան ենք»։

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Բաքուն Արայիկ Հարությունյանի և մի շարք հայ գործիչների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարեց։ Իսկ օրերս Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահին, որպես ռազմական հանցագործի։

Ամենից շատ դիտված