Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:31 17-02-2022

ՊՆ-ն «փուռը» տվեց Փաշինյանին․ ի սկզբանե է որոշվել, որ Բանակի օր չի նշվելու

Իշխանությունները փաստորեն ի սկզբանե են որոշած եղել, որ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը չի նշվելու, որևէ միջոցառում չի լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով հանկարծակի վարակվելն ու «համավարակի» սրացումը պարզապես «կռուտիտներ» են։

Oragir.news-ը կառավարությանը տեղեկություն ստանալու վերաբերյալ պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել՝ հարցնելով․

1․ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ որևէ միջոցառում կառավարության կողմից նախատեսվե՞լ է ի սկզբանե։

2. Այդ առիթով մրցույթներ հայտարարվե՞լ են, եթե հայտարարվել են, ապա ի՞նչ բնույթի միջոցառումներ են եղել, ի՞նչ կազմակերպություններ են մասնակցել, եղե՞լ են հաղթողներ։

Կառավարությունը հարցումը հասցեագրել է ՊՆ-ին, որտեղից էլ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը հետևյալ պատասխանն է տվել մեր հարցերին․

«Հայտնում եմ, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ հունվարի 28-ին նախատեսված միջոցառումը հետաձգվել է համաճարակի ակտիվացման պատճառով: Միջոցառման կազմակերպման համար մրցույթ չի հայտարարվել»,- պատասխանել են ՊՆ-ից։

Նշենք, որ պետական տոների միջոցառումները պլանավորվում են դեռևս 3-4 ամիս առաջ, դրանք իրականացնելու համար հայտարարվում են մրցույթներ, ընտրվում է հաղթող, որին էլ լրացուցիչ ժամանակ է պետք միջոցառումները կազմակերպելու համար։ Ստացվում է, որ ՊՆ-ն դեռ ամիսներ առաջ է կանխատեսել, որ «համավարակը սրանալու է», Փաշինյանն էլ «վարակվելու է», ուստի ժամանակին նույնիսկ մրցույթ չի հայտարարել։

Իրականում ՊՆ-ի այս պատասխանից ենթադրվում է, որ դեռևս ամիսներ առաջ էլ որոշում է կայացվել, որ Բանակի 30-ամյակը չպետք է նշվի, իսկ թե ի՞նչ պատճառով, միայն ենթադրել կարելի է։ ՊՆ-ի պատասխանում մեկ զավեշտալի դրվագ էլ կա․ փաստորեն այդ միջոցառումները ոչ թե չեղարկվել են, այլ հետաձգվել, սակայն մինչև ե՞րբ են հետաձգվել, ՊՆ-ն չի նշում, ուստի պետք չէ զարմանալ, որ ՊՆ-ն որոշի Բանակի օրը նշել Վարդավառին կամ Սրբխեչին։ Հետաքրքիր է նաև, որ համավարակը նույնչափ «սուր» էր նաև Անկախության 30-ամյակի ժամանակ, սակայն դա Փաշինյանին չխանգարեց հայտնի «գունագեղը» նշել։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել