copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:10 17-02-2022

Արցախի նախագահն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են իրավական հստակ կարգավորումներ՝ հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վրա:

Արայիկ Հարությունյանը շեշտադրել է, որ յուրաքանչյուր անձի ծառայությունը պետք է հավուր պատշաճի գնահատվի ու արձանագրվի կոնկրետ կարգավիճակով՝ միևնույն ժամանակ բացառելով ցանկացած չարաշահում ու կամայական մոտեցում:

Խորհրդակցությունը մասնակցում էր նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի