copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:25 17-02-2022

ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաղորդել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն բացառում նախագահ Վլադիմիր Պուտինին մերձավոր ՌԴ քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը:

«Մի շարք պատժամիջոցներ են դիտարկվում նրա մերձավոր շրջապատի դեմ»,- ասել է նա։

Նաև չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ ռուսաստանցի իրավապահների հայտարարությունները Դոնբասում խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին կարող է «ապատեղեկատվություն» լինել և «առիթ հանդիսանալ Ուկրաինա ներխուժման» համար։

Բացի այդ, Փսակին նշել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից պատասխան չի ստացել իր առաջարկների վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին