copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:36 16-02-2022

Ջերմուկում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը

Ջերմուկ քաղաքում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ են հայտնաբերվել անհատ ձեռնարկատեր Մանվել Համբարձումյանին պատկանող լավաշի արտադրամասում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կասեցրել են Ջերմուկում լավաշի արտադրամասի գործունեությունը

Մասնավորապես՝ մաքուր և նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը, նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար, լվացարանները ապահովված չեն եղել հոսող տաք և սառը ջրով, չեն ձեռնարկվել միջոցներ կենդանիների ու միջատների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու ուղղությամբ, նաև չի եղել աշխատողների համար նախատեսված հանդերձարան:
Արտադրամասի գործունեությունը կասեցվելուց հետո սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է