copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:59 25-02-2022

Կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Տավուշի մարզում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների արդյունքում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Մարիետա Ամիրաղյանին պատկանող հացի արտադրամասում (քաղաք Նոյեմբերյան): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Մասնավորապես՝ արտադրամասը գործունեություն է իրականացրել մեկ ընդհանուր մակերեսի վրա, որտեղ վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից, բոլոր սենքերը տեղակայված են նույն վայրում, հաշվի չի առնվել հոսքայնությունը` հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց ուղիների և խաչվելու հնարավորությունը, ուստի և՝ խաչաձև աղտոտումից պաշտպանումը, սննդի կառույցն ապահովված չի եղել տաք և սառը ջրով լվացարաններով, անձնակազմը չի ունեցել հանդերձարան:

Կազմակերպության արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումներն ու թերացումները վերացնելու համար:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ