copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 16-02-2022

Լեհաստանում ALFA-CRP աստիճանի կիբեր սպառնալիքի ռեժիմ է սահմանվել


Լեհաստանի իշխանությունները երկրի տարածքում կիբեր սպառնալիքի ռեժիմ են սահմանել։ Այս մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

Կիբեր սպառնալիքի ռեժիմ սահմանելու որոշումը կայացրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին։ Այն գործելու է 2022թ.-ի փետրվարի 15-ից, ժամը 23:59-ից՝ մինչև 2022թ.-ի փետրվարի 28-ը, ժամը 23:59-ը։ Լեհաստանի ՆԳՆ-ն կիբեր սպառնալիքի ռեժիմի ներդրման պատճառները չի նշել։

ALFA-CRP աստիճանը, որի ներդրման մասին հայտարարել են երկրի իշխանությունները, լեհական օրենսդրությամբ վտանգի չորս աստիճաններից ամենացածրն է։ Կիբեր սպառնալիքի ռեժիմը պետք է պահպանեն վարչական հաստատությունները և ուժային կառույցները։ Նրանք պետք է ստուգեն գերատեսչությունների ռեսուրսների և տվյալների բազաների անվտանգության համակարգերի վիճակը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ