copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:35 15-02-2022

Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը փետրվարի 15-ին մասնակցել է Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստին:

Ինչպես հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգի առաջին հարցով ԱրՊՀ խորհրդի նախագահ է ընտրվել ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Խորհրդի նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով նախորդ նախագահին ու խորհրդի անդամներին կատարած աշխատանքի համար, պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել բուհի գործունեության արդյունավետության բարձրացմանը, որակի շարունակական բարելավմանը, համագործակցային շրջանակների ընդլայնմանը։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է 2020-2021 ուստարվա կատարած աշխատանքների մասին հաշվետվություն՝ կրթական, գիտական, միջազգային համագործակցության, ուսանողների հետ տարվող աշխատանքների, ֆինանսատնտեսական և այլ ուղղություններով։ Հաշվետու տարում Արցախի պետական համալսարանը հաջողությամբ անցել է որակի արտաքին հավաստման գործընթացը և արժանացել ինստիտուցիոնալ հավատարմագրման՝ 4 տարի ժամկետով: Ռեկտոր Արմեն Սարգսյանը համալսարանի գործունեության նկատմամբ հոգատարության և բարձրացված խնդիրների լուծման, գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման համար շնորհակալություն է հայտնել ԱՀ գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններին։ Ռեկտորի հաշվետվությունը գնահատվել է բավարար։

ԱրՊՀ խորհրդի նիստում քննարկվել են նաև բարձրագույն կրթության զարգացմանը, բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը