Արտաքին 4 տարի առաջ - 20:59 15-02-2022

Պուտինը Դոնբասում տեղի ունեցողը «ցեղասպանություն» է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Դոնբասում տեղի ունեցողը համարում է ցեղասպանություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ավելացնեմ միայն, որ այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում, ցեղասպանություն է», - երեքշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Պուտինը նաև մեկնաբանել է Շոլցի հայտարարությունը, թե իր սերնդի մարդիկ չեն պատկերացնում պատերազմ ԵՄ-ում։

«Մենք ականատես եղանք ԵՄ-ում Հարավսլավիայի դեմ ՆԱՏՕ-ի կողմից սանձազերծված պատերազմին: Խոշոր ռազմական գործողություն՝ հրթիռային և ռմբակոծումներով եվրոպական մայրաքաղաքներից մեկում՝ Բելգրադում։ Դա նույն բանն էր։ Առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների։ Սա շատ վատ օրինակ է, բայց այդպես էր՝ ուզենք, թե չուզենք։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկներ ենք ներկայացնում բանակցային գործընթացի վերաբերյալ, որի արդյունքը պետք է լինի բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի համար հավասար անվտանգության ապահովման համաձայնագիրը։ Ցավոք սրտի, մենք կառուցողական պատասխան չստացանք մեր առաջարկներին»,- ընդգծել է Պուտինը։

Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից ԼԺՀ-ի և ԿԺՀ-ի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչումը մինսկյան պայմանավորվածությունների խախտում կլինի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր