Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:25 15-02-2022

Վերաբացվել է ՈւԱԿ-ի ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈւԱԿ) այսօր վերաբացվել է ճառագայթային ուռուցքաբանության վերանորոգված բաժանմունքը, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բացման արարողությանը մասնակցել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է իրականացված շինարարական և նորոգման աշխատանքները։ Բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը նշել է, որ ամբողջովին վերափոխվել են բաժանմունքի արտաքին տեսքը և հիվանդների կեցության պայմանները։ Հաջորդ փուլով նախատեսվում է նոր տեխնոլոգիական մասնաշենքի կառուցում և երկու գերժամանակակից գծային արագացուցիչների ձեռքբերում։

Պատասխանատուների հավաստմամբ` վերանորոգված բաժանմունքում պացիենտներին մատուցվում են ժամանակակից ստանդարտներին համապատասխան բժշկական ծառայություններ, որոնց զգալի մասն իրականացվում է պետական պատվերի շրջանակում:

Հյուրերը շրջել են կենտրոնում, նաև` Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինհրապարակներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ ՈւԱԿ-ը, որպես ազգային կենտրոն պետք է լինի իրապես ազգային, և նախարարությունը շարունակաբար ջանք է գործադրում դրա համար։

«75-ը լուրջ տարիք է, և շատ կարևոր է տեսնել Կենտրոնի երիտասարդացումը և զարգացումը: Կարևոր է, որ ամեն սերունդ իր ներդրումն ունենա, առաջընթաց ապահովի և հանձնի հաջորդ սերնդին։ Այդպես է կառուցվում կենտրոնը, այդպես է կառուցվում երկիրը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը` անձնակազմին մաղթելով նորանոր աշխատանքային հաջողություններ։

ՈւԱԿ-ի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանը շարունակական աջակցության համար` նշելով, որ առանց դրա կենտրոնն այսպիսի առաջընթաց չէր ունենա։

Նշենք, որ 2020 թվականից ՈւԱԿ-ում իրականացվում են մեծածավալ շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնց շնորհիվ լիովին փոխվել է հին, 40-ամյա շենքի ներքին տեսքը։ Այսօրվա հիվանդանոցային պահանջներին համապատասխան արդեն նորոգվել ու վերազինվել են կենտրոնի բոլոր կլինիկական բաժանմունքները, ձեռք է բերվել 100-ից ավելի սարք-սարքավորում: Ընթացքում են ադմինիստրատիվ մասի բարեկարգման աշխատանքները, շարունակվում է 2021 թվականին մեկնարկած նոր՝ Պալիատիվ ծառայության և Ռադիոլոգիական մասնաշենքերի շինարարությունը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել