copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:22 15-02-2022

ԱՄՆ-ն իր դեսպանատունը Կիևից տեղափոխում է Լվով

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխվում է Լվով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հաշվի առնելով ռուսական զինուժի զգալի կուտակումը (Ուկրաինայի հետ սահմանին), մենք Ուկրաինայում մեր դեսպանատունը ժամանակավորապես Կիևից տեղափոխում ենք Լվով»,- ասել է պետքարտուղարը։

Նա նշել է, որ ամերիկացի դիվանագետները կշարունակեն Ուկրաինայի իշխանությունների հետ համակարգել ռուս-ուկրաինական սահմանին լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը։

Ըստ The Wall Street Journal-ի, որը հղում է անում ամերիկացի պաշտոնյաներին, Կիևում դեսպանատան աշխատակիցները տեղափոխվելուց առաջ պետք է ոչնչացնեն ցանցային սարքավորումներն ու համակարգիչները. նման հրահանգ է տվել Պետդեպը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին