copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:23 15-02-2022

Նոր գրանտային փաթեթ Արևմուտքից․ Փաստ

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախորդ տարեվերջին ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ներից մեկը մոտ 3,5 մլն դոլարի հասնող նոր գրանտային փաթեթ է ստացել՝ ՀՀ-ում նախակրթարաններին և դպրոցական ցածր դասարաններին «աջակցություն ցուցաբերելու նպատակով»։Այս մասին փետրվարի 15-ի համարում գրում է «Փաստ» օրաթերթը։Թերթի տեղեկություններով, այդ գումարով հրատարակված ձեռնարկները բացառապես զերծ են լինելու հայրենասիրական դաստիարակության քարոզից, հիմնական շեշտը դրված է լինելու գլոբալիզացիայի և համաշխարհային արդի գաղափարների վերաբերյալ տարբեր պատմությունների վրա։
«Փաստի»՝ Կառավարության աղբյուրի փոխանցմամբ, տվյալ ծրագրի հետ կապված ոչ բացահայտ, բայց ակտիվ լոբբինգ է իրականացվում պետական գերատեսչությունների կողմից. ավելին, թերթին փոխանցել են, որ ծրագրի վերահսկողությամբ զբաղվելու է բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

«Հենց սրանով է պայմանավորված, որ այս տարեսկզբին արդեն իսկ անցկացվել են հանդիպումներ, որոնց ժամանակ բացատրվել են աշխատանքի, մասնավորաբար «թրեյնինգների» անցկացման ընթացակարգն ու ընդհանուր շեշտադրումները։ Ստացվում է, որ հերթական անհասկանալի տրանշն է ստացվել՝ պետության ներսում սեփական օրակարգը թելադրելու և նոր քարոզչական գործընթաց իրականացնելու նպատակով»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին