copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 16:50 26-05-2021

Լուկաշենկոն Արեւմուտքից պահանջել է փոխհատուցել Ryanair-ի ծախսերը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արևմտյան երկրներից պահանջել է փոխհատուցել Մինսկում Ryanair-ի վայրէջքի հետաքննության հետ կապված ծախսերը: Այդ մասին գրում է BelTA-ն:

«Եթե դուք պատժամիջոցների մեկ այլ փաթեթ եք պատրաստում, ապա մի մոռացեք փոխհատուցել միջադեպի հետաքննության ընթացքում բելառուսական կողմի կրած ծախսերը», - ասել է նա:

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռում ահաբեկիչ է եղել. «Անձնակազմը խորհրդակցել է Վիլնյուսի օդանավակայանի և տերերի հետ, բայց որոշել է վայրէջք կատարել Մինսկում», - ավելի վաղ նախագահը նաև հետաքրքրվել էր, թե ինչու այլ օդանավակայաններ չեն ընդունել ինքնաթիռը:

Լուկաշենկոն կարծիք է հայտնել, որ շրջադարձի մանևրն անտրամաբանական է թվում. «Ես գործել եմ օրինական՝ պաշտպանելով մարդկանց ՝ համաձայն միջազգային բոլոր կանոնների»:

Նախագահի խոսքով, բացարձակ սուտ է այն տեղեկատվությունը, որ Բելառուսի իշխանությունները ստիպել են ինքնաթիռին վայրէջք կատարել՝ օգտագործելով Միգ-29 կործանիչներ: Երկրի ղեկավարը պարզաբանել է, որ կործանիչների խնդիրները հաղորդակցություն ապահովելն է, ինչպես նաև ճգնաժամայիում մարդատար ինքնաթիռի վայրէջք կատարելը:

Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, ելույթ ունենալով Ազգային ժողովում, նշել է, որ ի պատասխան Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության՝ Բելառուսը պատրաստ է պատասխանել՝ ներդնելով սահմանափակումներ արևմտյան երկրների տարանցման համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ