Ներքին 4 տարի առաջ - 17:12 14-02-2022

Կառավարությանը դիմելու հնարավորությունը էլի թողնվեց մեզ․ ցուցարար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ժամը 12․00-ից էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց անասնաբույժները բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրանք բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից, պահանջում էին, որ կադրային համալրում լինի, քանի որ ոլորտում հիմնականում տարեց մասնագետներ են։ Պահանջում էին նաև աշխատավարձի բարձրացում, և որ ունենան բժշկական ապահովագրություն։

Նրանցից 4-ին թույլ տրվեց, որպեսզի բարձրանան նախարարի տեղակալի աշխատասենյակ։
Հանդիպումից հետո ցուցարարներից մեկը՝ անասնաբույժ Վրեժ Խոցյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենց բողոքին ընթացք չի տրվել․

«Նախարարի տեղակալի հետ քննարկումը կառուցողական բնույթ էր կրում, բայց օրակարգը չի սպառվել։ Մենք դեռևս անելիքներ ունենք։ Անասնաբուժական համայնքը դեռևս կոորդինացման և իր քայլերը հստակեցնելու կարիք ունի։ Կառավարությանը դիմելու հնարավորությունը էլի թողնվեց մեզ։ Մենք մեր բողոքները մանրամասն ներկայացրել ենք, բայց օրենսդրական դաշտը դեռևս չի հստակեցվել։ Չեն տրամադրվում այն ամբողջական մոտեցումները, որոնք անասնաբուժության պահանջներին կարող են համահունչ լինել»,- ասաց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Հարությունյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում