copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:58 14-02-2022

Երկրաշարժից հետո Գյումրու շտապօգնության կայանին ուղղված զանգերի թիվն աճել է

Երեկ տեղի ունեցած երկրաշարժից հետո Գյումրու շտապօգնության կայանի զանգերի թիվն աճել է։ Կայանի տնօրենն այդ մասին հայտնել է մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հրապարակվել է մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Զանգերի աճը հիմնականում պայմանավորված է եղել մարդկանց սթրեսային վիճակով և վախով։ Ժամը 22։25-ից մինչև ժամը 01։00 արձանագրվել է 28 կանչ։
«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» Հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի և ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզային կառույցի ղեկավարները փաստել են` փլուզումների և վնասների մասին ահազանգեր չեն արձանագրվել։ Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաև Աշոցքի տարածաշրջանում:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 13-ին` ժամը 22:25-ին, գրանցել է Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը 4-5 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում, 3 բալ ուժգնությամբ` Երևանում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը