copy image url
Ավելին 4 տարի առաջ - 18:44 13-02-2022

Որո՞նք են սնունդը թույնի վերածող հիմնական սխալները

Մասնագետները թվարկել են այն հիմնական սխալները, որոնք մենք թույլ ենք տալիս սնունդ պատրաստելիս։ Այս սխալները կարող են նույնիսկ ամենաառողջ սնունդը վերածել թույնի, որը լուրջ վնաս է հասցնում մեր օրգանիզմին։ Արդյունքում կա ծանր քրոնիկ հիվանդություններ ձեռք բերելու և վիճակի և կյանքի հարմարավետության էական վատթարացման վտանգ:
Սխալ սնունդ պատրաստելը կարող է բացասաբար ազդել մարդու ընդհանուր առողջության վրա, գրում է Al Araby-ն։ Նախ, մասնագետներն ասում են, որ ձիթապտղի և կոկոսի յուղերը չի կարելի տաքացնել բարձր ջերմաստիճանում (191 աստիճանից բարձր): Բարձր ջերմաստիճանի դեպքում կարելի է օգտագործել արևածաղկի կամ եգիպտացորենի ձեթ։
Նաև մասնագետները խորհուրդ են տալիս ավելի քիչ օգտագործել չկպչող ծածկույթով կաթսաներ և նախապատվությունը տալ չուգունին, ապակուն, կերամիկական կամ չժանգոտվող պողպատին: Մի շարք հետազոտողներ չկպչող ծածկույթի ազդեցությունը կապում են վահանաձև գեղձի, լյարդի, երիկամների, քաղցկեղի որոշ տեսակների և անպտղության հիվանդությունների հետ։
Մասնագետները խնդրում են չօգտագործել նույն տախտակը և դանակը միս և բանջարեղեն կտրելու համար, քանի որ մսից դրանց վրա կարող են վտանգավոր բակտերիաներ հայտնվել ։
Եվ վերջապես, միսը չի կարելի շատ երկար տապակել։ Այս դեպքում այն պարունակում է վտանգավոր միացություններ, որոնք կարող են ակտիվացնել քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնող ֆերմենտներ։
Անհրաժեշտ է նաև սահմանափակել աղի օգտագործումը օրական 4-5 գրամով։ Նատրիումի օգտագործումը մեծացնում է արյան բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների և ինսուլտի վտանգը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ