Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:10 12-02-2022

Թուրքմենստանում արտահերթ ընտրություններ են նշանակվել. Բերդիմուհամեդովը «իր մասին որոշում է կայացրել»

Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 12-ին։

Երեկ երեկոյան երկրի գործող ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ասել է, որ «բարդ որոշում է կայացրել իր մասին», և որ իշխանական կառույցների ճանապարհը պետք է բաց լինի երիտասարդ ղեկավարների համար։

«Հոգևոր միջավայրում դաստիարակված և արդիականության բարձր պահանջներին համապատասխանող»,- ասել է Բերդիմուհամեդովը։

Նա ընդգծել է, որ երկու տարի առաջ դարձել է 63 տարեկան՝ Մուհամեդ մարգարեի տարիքին, ուստի հիմա ցանկանում է քննարկել իր մասին «բարդ որոշումը»։ Քաղաքական գործիչը նաև ասել է, որ որպես Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ ցանկանում է «իր կյանքի ու քաղաքական հսկայական փորձը» կիրառել պառլամենտարիզմում։

Նախագահը նաև հիշեցրել է, որ ժողովուրդն իրեն վստահություն է հայտնել 15 տարի առաջ, ընտրություններում, որից հետո 2012-ին և 2017-ին, ևս երկու անգամ, նա ստացել է ժողովրդի աջակցությունը։ Այսուհետ Բերդիմուհամեդովը վստահեցրել է իր հայրենակիցներին, որ ջանք չի խնայի հանուն երկրի բարօրության։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել