copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:27 12-02-2022

ԵՄ-ն իր երկրների քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

ԵՄ երկրները իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինայի տարածքը՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման մեծ հավանականության պատճառով։ Այս մասին գրում է DW-ն։

Ամբողջ Եվրոպայում երկրները հստակեցրել են իրենց դիրքորոշումը անվտանգության ոլորտում, քանի որ ԱՄՆ-ն ուժեղացրել է նախազգուշացումները Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին, նշում է պարբերականը: Այսպես, մասնավորապես Լատվիան, Լիտվան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Իսրայելը և ԱՄՆ-ն իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան։

ԱՄՆ իշխանությունները Ուկրաինայում գտնվող ամերիկացի բոլոր քաղաքացիներին կոչ են արել անհապաղ լքել երկիրը, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Մենք շարունակում ենք կրճատել Կիևում դեսպանատան աշխատակիցների թիվը: Մենք կոչ ենք անում ԱՄՆ բոլոր քաղաքացիներին, ովքեր մնում են Ուկրաինայում, անհապաղ լքել երկիրը: Մենք չենք կարող կանխատեսել հետագան: Բայց ռիսկերը բավականին մեծ են»,- ասել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր