copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:17 11-02-2022

Լեհաստան են ժամանել ամերիկյան F-15 կործանիչները

Փետրվարի 10-ին Լեհաստանի Լասկ ավիաբազա են ժամանել ամերիկյան F-15 կործանիչները։ Այս մասին հաղորդել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Նրա խոսքով, ամերիկյան ռազմական ինքնաթիռները կուժեղացնեն ՆԱՏՕ-ի արևելյան թևը Դաշինքի Air Policing օդային պարեկության առաքելության շրջանակներում։

Նշվում է, որ NATO Air Policing-ը սկսվել է 2014 թվականին ռուսական ագրեսիայից հետո։

Առաքելության համաձայն՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ինքնաթիռները 24/7 ռեժիմով պետք է արձագանքեն հակառակորդի ինքնաթիռների կողմից Դաշինքի երկրների օդային տարածքի հնարավոր խախտմանը։