copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:23 10-02-2022

Պուտինը բացատրել է Ուկրաինային ուղղված՝ «համբերի՛ր, ի՛մ գեղեցկուհի» խոսքերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչ նկատի ուներ, երբ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի մասին խոսելիս ասել է «դուր է գալիս, թե չէ՝ համբերիր, իմ գեղեցկուհի» արտահայտությունը։

«Դա որևէ անձնական հարթություն չուներ, ես երկար տարիներ իմ աշխատանքում երբեք անձնավորված չեմ եղել»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ մինսկյան պայմանավորվածությունների հետ կապված մեկնաբանություններ է լսել Ուկրաինայի նախագահից, ինճպես դրական, այնպես էլ բացասական։ Ընդ որում, Պուտինի խոսքով, խոսքը «հիմնարար համաձայնագրերի մասին է, որոնք կարգավորում են երկրների միջեւ շատ կարեւոր հարաբերությունները»։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ եթե պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել, ապա բոլորը պետք է կատարեն և պայմանավորվեն, թե ինչպես դա անել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ