copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:29 10-02-2022

Փսակին Պուտինի խոսքերն անվանել է «կատակ բռնաբարության մասին»

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «դուր է գալիս, թե չէ՝ համբերիր, գեղեցկուհի» արտահայտությունը, որը ուղղված էր Ուկրաինային։ Նա կարծում էր, որ դա բռնաբարության մասին կատակ է: Փսակիի հերթական ճեպազրույցի սղագրությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

«Բռնաբարության վերաբերյալ ցանկացած կատակ, անշուշտ, կվրդովեցնի ԱՄՆ նախագահի վարչակազմում բոլորին, անկախ նրանից՝ դա գալիս է ամերիկացի կամ օտարերկրյա պաշտոնյայի բերանից», - ասել է Փսակին:

Նա նշել է, որ Պուտինի արտահայտությունը «հիացմունք չի առաջացնում» Վաշինգտոնում։ Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ ամերիկյան իշխանությունները երբեք չեն թաքցրել իրենց արձագանքը Ռուսաստանի առաջնորդից բխող ռազմատենչ հռետորաբանությանը։

«Գեղեցկուհու» մասին արտահայտությունն ասել է Պուտինը՝ Մոսկվայում իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ավելի ուշ Կրեմլը բացատրել է, որ դա նշանակում է Կիևի՝ Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի