copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:38 10-02-2022

Տղամարդը գտել է իր եղբորը՝ դիտելով եղանակի տեսությունը

ԱՄՆ բնակիչը գտել է իր վաղուց կորած եղբորը եղանակի տեսությունը դիտելուց հետո, հաղորդում է Independent-ը։

Ռենդի Ուեյթսը հեռուստացույցով դիտել է եղանակի տեսությունը, երբ տեսել է Էդի անունով մարդու, որից հարցազրույց էին վերցնում: Տղամարդն ուներ ճիշտ նույն ազգանունը, և նա նման էր ընտանիքի մյուս անդամներին։

Անցկացնելով ոչ մեծ հետաքննություն՝ Ռենդին իմացել է, որ ինքն իսկապես եղբայր ունի, որի գոյության մասին նա չգիտեր։ Պարզվել է, որ նա եղանակի տեսությունից հենց այդ նույն անծանոթն է:

Ուեյթսն ու Էդին առաջին անգամ հանդիպել են փետրվարի 6-ին: Պարզվել է, որ նրանք նույն հայրն ունեն, բայց Ռենդին երբեք չի տեսել նրան։

«Ես նույնիսկ հայրիկի լուսանկարը չունեմ»,- խոստովանել է տղամարդը:

Բացի դրանից, եղբայրներն իմացել են, որ ապրում են միմյանցից 30 կիլոմետր հեռավորության վրա, ուստի այժմ հանգստյան օրերը միասին են անցկացնում՝ պատմելով իրենց կյանքից։

«Այս ամենը սյուրռեալիստական ​​է: Ես ունեմ եղբայր, որն ունի ընտանիք, իսկ ես նրանց գոյության մասին նույնիսկ չէի կասկածում»,- կիսվել է Էդին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել