copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:40 10-02-2022

Ադրբեջանը նախընտրում է, որ Թուրքիան ու Հայաստանը շփվեն առանց միջնորդների. Չավուշօղլու 

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին և դրա վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշմանը: Այդ հարցերի մասին Չավուշօղլուն խոսել է թուրքական TRT-ի հետ զրույցում:

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են Ադրբեջանում վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, պնդել է, թե «Ադրբեջանում որևէ անհանգստություն չի առաջացնում, ճիշտ հակառակը՝ Ադրբեջանն աջակցում է այս գործընթացին»։

Միաժամանակ նա նկատել է, որ Թուրքիան առանց Ադրբեջանի հետ համակարգելու ոչինչ չի անելու: Չավուշօղլուի խոսքով, Ադրբեջանը նախընտրում է, որ Թուրքիան ու Հայաստանը շփվեն առանց միջնորդների:

«Փաշինյանը ընտրություններում հաղթանակից հետո կարևոր ուղերձներ հղեց, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ դրանց դրական արձագանքեց, այնուհետև շփումներ տեղի ունեցան, նշանակվեցին հատուկ ներկայացուցիչներ, որոնք Մոսկվայում հանդիպեցին, Հիմա էլ փետրվարի 24-ին Վիեննայում են հանդիպելու»,- ասել էր Չավուշօղլուն:

Նա նշել է, որ թուրքական կողմը կցանկանար, որ առաջին հանդիպումից հետո հատուկ ներկայացուցիչները Հայաստանում և Թուրքիայում հանդիպեին:

«Բայց Հայաստանն այս անգամ էլ այդպես ցանկացավ՝ խնդիր չէ: Այդքան էլ կարևոր բան չէ»,-եզրափակել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը