copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:51 09-02-2022

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ողջունել է Ադրբեջանի կողմից ութ հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ողջունել է Ադրբեջանի կողմից ութ հայ զինծառայողի փոխանցումը հայկական կողմին։

Նա կարեւորել է նաև, որ այս վիճահարույց հարցը հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է հնարավորինս շուտ լուծել եւ ավարտել պահվող անձանց փոխանցումը՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը անում է ամեն բան այս ուղղությամբ՝ հիշեցնելով, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ, ընդհանուր առմամբ, վերադարձվել է 146 մարդ՝ 127-ը՝ հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական: «Կարևոր ենք համարում զուգահեռաբար ջանքերի գործադրումն՝ ուղղված անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, և աջակցելու ենք դրան ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ որպես համանախագահ»,- հավելել է դիվանագետը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից