copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:44 09-02-2022

Պուտինը Մեդվեդևին հանձնարարել է զբաղվել ներգաղթյալների խնդրով. Baza

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է զբաղվել ներգաղթյալների խնդրով, որի մասին ասել է ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

Պուտինը Անվտանգության խորհրդին խնդրել է ուսումնասիրել, թե իրոք անհրաժեշտ է խստացնել օրենսդրությունը այս խնդրի պատճառով։ Այժմ Մեդվեդևը պետք է շարունակաբար համակարգի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքը։ Տարբեր կառույցների ներկայացուցիչներ պետք է վերլուծեն ներգաղթյալների հանդեպ քաղաքականության ոլորտում օրենսդրությունը, ինչպես նաև պարզեն, թե ինչպես բարելավել այն, որպեսզի ամեն ինչ համապատասխանի անվտանգության պահանջներին, հաղորդում է Baza Telegram-ալիքը։

Բաստրիկինն առաջարկում է նաև գործատուներին պարտավորեցնել ներգաթյալներին ապահովել բնակարաններով, ինչպես նաև վճարել տրանսպորտի համար։ Բացի այդ, նա կոչ է արել ներդնել գենոմային գրանցում և հարկ սահմանել օտարերկրյա աշխատուժի օգտագործման համար: Նրա կարծիքով, դա կնպաստի, որ ձեռնարկատերերը աշխատանք առաջարկեն համաերկրացիներին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում