copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:16 08-02-2022

Էրդողանի ներկայացուցիչը հայտարարել է Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստման մասին

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայարարել է, որ նախապատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, ժամկետը հայտնի կդառնա մոտ օրերս, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Պարոն Պուտինի այցը տեղի կունենա։ Ամսաթիվը հայտնի կդառնա մոտ օրերս»,- ասել է Քալընը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ դեռ պարզ չէ, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Վլադիմիր Պուտինը երբ կմեկնի Թուրքիա։

Նրա խոսքով, նախ Անկարայում երկկողմ հանդիպում կանցկացվի։ «Ինչ վերաբերում է Պուտինի և (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիի թուրքական հողի վրա հանդիպում կազմակերպելու նախաձեռնությանը, ապա այստեղ դեռ փոխըմբռնում չկա, հետևաբար այդ հարցով ևս կիրառական խոսակցություն չկա»,- հավելել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել