copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:22 08-02-2022

Այս հարցում չեն լեգիտիմացնում․ Հրապարակ

«Հայաստան» դաշինքը որոշել է չհրաժարվել Դոնթի բանաձեւով իրեն հասանելիք ՀՌՀ անդամ առաջադրելու հնարավորությունից եւ երրորդ փորձն է անելու՝ առաջադրելով նոր թեկնածու։ Այս մասին փետրվարի 8-ի համարում գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Ընտրությունը, ըստ թերթի հրապարակման, կանգ է առել Para TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանի վրա։ Վերջինս աշխատել է «Արմենիա TV»-ում, Sputnikarmenia-ում, «ՊանԱրմենիան Մեդիա գրուպ»-ում։ Նրա թեկնածությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը․ Նալբանդյանը Հակոբյանի կնոջ ղեկավարած լրատվամիջոցում է աշխատում։

«Հրապարակը» հիշեցնում է, որ Ռուբեն Հակոբյանի եւ Մանվել Բադալյանի թեկնածություններն իշխանությունը մերժեց։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիր դաշինքը, որը բոյկոտեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելը՝ հայտարարելով, որ չի ցանկանում լեգիտիմացնել գործընթացը, մյուս առաջադրումների հետ կապված բարդույթներ չունի եւ արագ հարմարվում է իշխանությունների պահանջներին՝ փոխելով թեկնածուներին եւ անգամ կին առաջադրելով։ Հիշեցնենք, որ իշխանությունն իր երկու տղամարդ թեկնածուներին անցկացրեց՝ ընդհանուր հաշվով 8 անդամ ունենալով, ապա հիշեց, որ, ըստ օրենքի, ՀՌՀ-ում մեկ կին պետք է լինի, եւ այդ պարտականությունը դրեց ընդդիմության վրա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ