Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:58 07-02-2022

Իտալիան սկսել է մատակարարումները Լիբանանի զինվորականներին

Ավտոմեքենաների առաջին խմբաքանակը, որ Իտալիան նվիրել է Լիբանանի զինված ուժերին, և տեղի բնակչության համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի 500.000 դեղաչափը հասցվել են Բեյրութի նավահանգիստ։

«Ավտեմեքենաների այս առաջին մատակարարումը շոշափելի նշան է... Իտալիայի մերձեցման Լիբանանի, նրա ժողովրդի և Լիբանանի զինված ուժերի հանդեպ»,- ասել է Իտալիայի պաշտպանության նախարար Լորենցո Գերինին:

Նա հավելել է, որ Հռոմը, ինչպես նախկինում, հակված է աջակցելու Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին և երկրում կայունության հաստատմանը:

«Իտալիայի և Լիբանանի միջև բարեկամական կապերը խոր պատմական արմատներ ունեն՝ հիմնված մեր ընդհանուր միջերկրածովյան նույնականացման վրա»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված