copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:42 07-02-2022

Լեհաստանը լրացուցիչ ամերիկյան զորքեր կտեղակայի Ուկրաինայի հետ սահմանին

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ ԱՄՆ բանակի լրացուցիչ ուժեր կտեղակայվեն երկրի հարավ-արևելյան հատվածում՝ Ուկրաինայի սահմանների մոտ։ Պենտագոնը սկսել է լրացուցիչ ուժեր տեղափոխել Արեւելյան Եվրոպա։ Լեհաստան պետք է ժամանի 1.7 հազար ամերիկացի զինվորական՝ Ժեշուվի մոտ գտնվող Յասենկա օդանավակայանով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ԱՄՆ զորքերի կայծակնային ժամանումը Լեհաստան լավագույն պատասխանն է ՆԱՏՕ-ի արևելյան թևի սպառնալիքներին և ցույց է տալիս դաշնակցային պարտավորությունների նկատմամբ լուրջ մոտեցումը: Զինվորները կգործեն մեր երկրի արևելք-հարավ հատվածում»,- Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը շուտով լրացուցիչ զինուժ կուղարկի Ռումինիա, Լեհաստան և Գերմանիա։ Բայց ընդգծել է, որ զորախումբը կուղարկվի «ոչ ընդմիշտ», այլ միայն տարածաշրջանում դաշնակիցներին «աջակցություն ցուցաբերելու» համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող