Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:39 06-02-2022

Տեխասում տղամարդը սպանել է չորս մարդու և ինքնասպան եղել

ԱՄՆ Տեխաս նահանգի Կորսիկանա քաղաքում տղամարդը սպանել է ընտանիքի չորս անդամներին, վիրավորել ևս երեքին և սեփական ավտոմեքենայում կրակել ինքն իր վրա։ Այս մասին սոցցանցերում հաղորդել է տեղի ոստիկանությունը։

Իրավապահները տանը սպանված տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերել։ Նրանք ևս երկու երկու տուժածի են հայտնաբերել, որոնց հոսպիտալացրել են: Հարևան Ֆրոսթ քաղաքում ոստիկանները հայտնաբերել են մահացած տղամարդու և երեխայի, ինչպես նաև վիրավորի, որի վրա կասկածյալը կրակել էր մի քանի անգամ։

Հավանական հանցագործը հայտնաբերվել է նավիգացիոն համակարգի միջոցով։ Նա տեղաշարժվել է ավտոմեքենայով։

Ըստ NBCNews-ի, իրավապահները մոնիտորինգի ծառայությունից պահանջել են անջատել ավտոմեքենան։ Մոտենալով, նրանք կասկածյալին հայտնաբերել են ինքն իրեն հասցրած հրազենային վնասվածքով։

41-ամյա Քևին Միլացոն մահացել է հիվանդանոցում։ Պարբերականի տվյալներով, նրա զոհերն են դարձել նախկին ընկերուհու մայրը, խորթ հայրը, եղբայրը և նրա չորսամյա որդին։ Երեք վիրավորների վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել