copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:23 06-02-2022

Լուկաշենկոն Պուտինից պահանջել է իրեն գնդապետի կոչում շնորհել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է իրեն գնդապետի կոչում շնորհել։

Երբ Սոլովյովը հետաքրքրվել է, թե ինչ է կարված Լուկաշենկոյի կրած զինվորական համազգեստի ուսադիրներին, նա պատասխանել է, որ դա Բելառուսի զինանշանն է: Նա հավելել է, որ կոչումով փոխգնդապետ է, և չի կարող իր գեներալիսիմուսի աստղ կրել։

«Պուտինը գնդապետ է, նա ինձ խոստացել է գնդապետի կոչում շնորհել, բայց մինչև հիմա չի շնորհել»,- դժգոհել է Լուկաշենկոն։

Սոլովյովը ծիծաղել է և նշել, որ Լուկաշենկոն չի ծառայել ռուսական բանակում, և ինչպես կարող է անկախ երկրի նախագահը ռուսական բանակի գնդապետ լինել:

«Հետո ինչ, դա իմ խնդիրն է, ոչ թե ձերը: Խոստացել ես՝ արա»,- ասել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ծառայել է Խորհրդային բանակում, որը և՛ բելառուսական էր, և՛ ռուսական։

«Ռուսաստանն ու Բելառուսը երկու գնդապե՞տ է առաջնորդելու»,- ժպտալով հարցրել է Սոլովյովը։ Լուկաշենկոն նույնպես սրամտել է՝ ասելով, որ հետագայում Պուտինին կարող են գեներալի կոչում շնորհել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում