copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:44 05-02-2022

Բժիշկն անվանել է «օմիկրոնի» տագնապալի ախտանիշները

Բժիշկ-վարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Անդրեյ Պոզդնյակովը Lenta.ru-ի հետ զրույցում ասել է, որ եթե կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելու դեպքում ավելի քան երեք օր կայուն բարձր ջերմություն և շնչահեղձություն է նկատվում, ապա պետք է դիմել բժշկի։

Մասնագետը մատնանշել է նաև այնպիսի տագնապալի ախտանիշ, ինչպիսին է թթվածնով հագեցվածության նվազումը: Այս ցուցանիշը հնարավոր է ճշգրիտ չափել միայն զարկերակային օքսիմետրով, նշել է Պոզդնյակովը, սակայն այս խնդիրը կարելի է գնահատել նաև սուբյեկտիվ չափանիշներով՝ հանգստի ժամանակ շնչահեղձություն և օդի պակաս։

Պոզդնյակովն ընդգծել է, որ «օմիկրոնի» ախտանիշները տարբերվում են կորոնավիրուսի այլ շտամների կլինիկական պատկերից, քանի որ այն առաջացել է պատվաստված մարդկանց միջավայրում, և դրանով վարակվում են կա՛մ արդեն պատվաստվածները, կա՛մ ապաքինվածները։

«Չպատվաստվածների դեպքում այն ​​անցնում է Ուհանի շտամի նման՝ ջերմությամբ և շնչարգելությամբ: Պարզապես նման մարդիկ ավելի քիչ են»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ