copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:28 05-02-2022

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է ԱՄՆ կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրթիի՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությունը, որը վերջինս փետրվարի 3-ին արել էր ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում:

Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին նվիրված իր ելույթում Կրիշնամուրթին նշել է, որ ջարդերի դատապարտումն այսօր թույլ կտա կանխարգելել ադրբեջանական կողմի վերսկսած ագրեսիան հայերի դեմ: Նա վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու Արցախյան հակամարտության տևական, խաղաղ ու ժողովրդավար լուծման:

Խոսելով 1988-1990 թվականներին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի դեմ իրականացված տեղահանումների, բռնությունների ու ջարդերի մասին՝ կոնգրեսականը փաստել է, որ դրանց հաջորդած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը չդադարեց բռնություն կիրառել հայերի դեմ: «2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, ռմբակոծեց Արցախի Հանրապետությունը՝ թիրախավորելով հայկական դպրոցներն ու կրոնական վայրերը, սպանելով անմեղ քաղաքացիների: Այդ դեպքերից շուրջ մեկ տարի անց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել ու տանջել 2020 թվականի հայ ռազմագերիներին՝ ի հեճուկս ստորագրած համատեղ հայտարարության, որը պահանջում էր ազատ արձակել բոլոր գերեվարվածներին:

Սումգայիթյան ջարդերի 34-րդ տարելիցին ես ցանկանում եմ շեշտել մարդկության դեմ իրականացված հանցագործությունները հիշելու կարևորությունը: Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանն ընդունել, որ նման կոտորածներ տեղի են ունեցել»,- նշել է կոնգրեսականը՝ հորդորելով պատժել բոլոր պատասխանատուներին, ովքեր նման սարսափելի հանցանքներ են իրականացրել և խուսափել ապագայում նմանօրինակ ողբերգությունների կրկնությունից:

«Ես դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ շարունակվող ագրեսիան և կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց»,- նշել է կոնգրեսականը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ