copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:51 03-02-2022

Բեզոսի նավի պատճառով կապամոնտաժվի Ռոտերդամի պատմական կամուրջը

Ռոտերդամի Koningshaven կամրջի մի մասը ապամոնտաժվելու է հանուն Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նոր՝ Y721 զբոսանավի, որը նա մի քանի տարի առաջ պատվիրել էր Oceanco ընկերությանը։ Այս մասին փետրվարի 2-ին հայտնել է The Guardian-ը։

Նշվում է, որ 127 մետր բարձրությամբ առագաստային եռակայմ զբոսանավը չի կարողանա անցնել De Hef անունով հայտնի կամրջի տակով։ Իրավիճակը կարգավորելու համար հոլանդական քաղաքի իշխանությունները պայմանավորվել են ժամանակավորապես ապամոնտաժել կառույցի կենտրոնական մասը 2022 թվականի ամռանը։

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հսկայական պողպատե ձողերով կամրջի միջին հատվածը կհեռացվի՝ 40 մ երկարությամբ նավի համար տեղ բացելու համար: Ռոտերդամի քաղաքապետարանի տվյալներով՝ կամրջի ապամոնտաժման ծախսերը հոգալու է Oceanco-ն։

Ենթադրվում է նաև, որ ամերիկացի միլիարդատերը կհատկացնի գումարի մի մասը։

Հանուն Բեզոսի զբոսանավի կամրջի կենտրոնական հատվածը ապամոնտաժելու իշխանությունների որոշումը բացասական արձագանք է առաջացրել քաղաքաբնակների մոտ, քանի որ 2017 թվականին հիմնանորոգումից հետո տեղական իշխանությունները խոստացել են այլևս չապամոնտաժել կառույցը։

Կոնինգսհավենի կամուրջը կառուցվել է 1878 թվականին։ Այն համարվում է պետական ​​պատմական հուշարձան և Ռոտերդամի խորհրդանիշներից մեկը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում