copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:12 03-02-2022

Ջոնսոնը կոչ է արել Պուտինին «ողբերգական սխալ» թույլ չտալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ «համարժեք արձագանքել ՌԴ-ի մտահոգություններին», ինչպես նաև Կիևի կողմից «Մինսկյան համաձայնագրերի քրոնիկ սաբոտաժի» մասին։

Նման ձևակերպումներ կան զրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ տեղի է ունեցել «բավականին մանրամասն մտքերի փոխանակում» թե՛ Ուկրաինայի հարցի, թե՛ այսպես կոչված անվտանգության երաշխիքների հետ կապված Ռուսաստանի պահանջների վերաբերյալ։

Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ Ջոնսոնը խորը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հետ սահմանին ՌԴ-ի «թշնամական պահվածքի» վերաբերյալ, հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ասել, որ Ռուսաստանի ցանկացած ներխուժում ուկրաինական տարածք «ողբերգական սխալ» կլինի։ Նա նաև ասել է, որ Ուկրաինան իրավունք ունի ձգտել անդամակցել ՆԱՏՕ-ին։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, երկու ղեկավարներն էլ համակարծիք են եղել, որ իրավիճակի սրումը չի բխում ոչ մեկի շահերից։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի