copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:27 02-02-2022

52-ամյա կնոջ սպանության գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձնակի դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված անհետաձգելի, մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են սպանության դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Արտաշատ քաղաքի 21-ամյա բնակիչը տևական ժամանակ անբարյացկամ, լարված հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ՝ վերջինիս մտերմուհու պատճառով, և հաճախակի վիճաբանել է նրա հետ:

Դեպքի օրը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անձնական և ընտանեկան հարցերի շուրջ հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել հոր և որդու միջև, ինչն ուղեկցվել է փոխադարձաբար բռունցքով միմյանց հարվածելով, որի ընթացքում հայրը որդուն տնից դուրս է հանել:

Վերջինս, տեղի ունեցածից զայրացած, հոր մտերմուհուն կյանքից զրկելու դիտավորությամբ, գնացել է նրա տուն և հաշվի չառնելով վերջինիս՝ տանը գտնվող հարսի և մանկահասակ երեխայի ներկայությունը, առանձնակի դաժանությամբ, իր մոտ առկա երկու դանակներով, դիտավորյալ բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով նա ընկել է գետնին:

Այդ ընթացքում 52-ամյա կնոջ հարսն աթոռով հարվածել է երիտասարդին՝ փորձելով կանխել նրա գործողությունները, սակայն չի կարողացել. երիտասարդը շարունակել է դանակներով հարվածել կնոջ մարմնի տարբեր մասերին և համոզվելով, որ կինը մահացել է, դուրս է եկել տնից և հեռացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ