copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:56 02-02-2022

Եղիսաբեթ II թագուհու հայրիկի ամենանվիրական գաղտնիքը բացահայտող նամակ է գտնվել

Վերջերս հրապարակված նամակը բացահայտում է, որ Գեորգ VI թագավորը՝ Եղիսաբեթ II թագուհու հայրը, սիրավեպ է ունեցել իր կնոջ՝ թագուհի մոր թիկունքում:

Այս մասին ասվում է 1919 թվականի հունիսին Էդվարդ VIII եղբորը հղված նամակի տողերում։ Եղիսաբեթ II թագուհու հորեղբայրը պատմել է լորդ Լաֆբորոյի՝ լեդի Շեյլի Լաֆբորոյի ամուսնու ուշադրությունը շեղելու իր ծրագիրը, որպեսզի Գեորգ VI-ը կարողանա մենակ մնալ նրա հետ։

Եղբայրը նրան փաղաքշորեն «Բերտի» է անվանում՝ նախաթագադրման անունով՝ Ալբերտ Ֆրեդերիկ Արթուր Ջորջ:

«Թեյից հետո ինձ հաջողվեց գայթակղել Լոուին (լորդ Լաֆբորո) տեղական դաշտում գոլֆ խաղալու պատրվակով և այդպիսով Շեյլիին հնարավորություն տալ մենակ մնալու Բերտիի հետ: «Նրանք ասացին, որ հոգնել են, իսկ մենք թողեցինք նրանց…»,- ասվում է Էդուարդ VIII-ի տողերում:

Սայմոն Լյութերբախերի՝ Forum Auctions-ի մասնագետի խոսքով, ում հետ խորհրդակցել է Mail Online-ը, այս նամակը ոչ միայն ցույց է տալիս թագավոր Գեորգ VI-ի անհավատարմությունը, այլև ընդգծում է լավ lhe;,e, որ կար նրա և Էդվարդ VIII-ի միջև այդ ժամանակ: Այն ժամանակ հստակ ամուր կապ կար եղբայրների միջև, բացատրում է փորձագետը:

Նամակը, որը բացահայտում է թագավոր Գեորգ VI-ի անհավատարմությունը, վաճառքի կհանվի փետրվարի 10-ին 3000 եվրոյով՝ 2500 ֆունտ ստեռլինգից փոքր-ինչ քիչ:

Ամենից շատ դիտված