copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:48 02-02-2022

Փրկարարները հունվարի 30-ից փետրվարի 1-ը արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա

Հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Մասնավորապես՝ Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղերում, Սյունիքի մարզի Տաթև-Կապան ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 15 ավտոմեքենա և 13 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: