copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:43 01-02-2022

Եվրոպայում գազն էժանացել է՝ Ուկրաինայով  տարանցման վերականգնումից հետո

Եվրոպայում գազի գները կտրուկ իջել են ուկրաինական գազատրանսպորտային համակարգով ռուսական վառելիքի տարանցման վերականգնումից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով Eustream գազային օպերատորի տվյալներին։

Դրանց համաձայն՝ երեքշաբթի ֆյուչերսների արժեքը նվազել է 9,1%-ով՝ անմիջապես այն բանից հետո, երբ Ուկրաինայի և Սլովակիայի սահմանին Վելկե-Կապուշանի միացնող հանգույցի միջոցով ռուսական գազի մատակարարումը վերադարձել է նախկին մակարդակին։

Նշվում է, որ գների անկման վրա ազդել են նաև այլ գործոններ, այդ թվում՝ տաքացումը Եվրոպայի մեծ մասում, ինչպես նաև հեղուկ բնական գազի մատակարարումը։

Եվրամիությունը ներկայումս բանակցություններ է վարում ԱՄՆ-ից, Կատարից և Ադրբեջանից հեղուկ բնական գազի մատակարարումների ավելացման շուրջ: Այս տարբերակը դիտարկվում է Ուկրաինայում էսկալացիայի դեպքում։ Այժմ ԵՄ գազի պահանջարկի մոտ 30%-ը ապահովում է Ռուսաստանը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը