copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:25 01-02-2022

Նախագահի 5-6 հավանական թեկնածուի հարց է քննարկվել, որոնցից մեկը կին է եղել․ Ալեն Սիմոնյան

Բացի Վահագն Խաչատուրյանից նախագահի պաշտոնում այլ թեկնածություններ նույնպես քննարկվել են։ Այս մասին ասել է Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց, որ բավականին երկար քննարկումներ են եղել․

«Դժվար է 2 բառով ասել, թե ինչու հենց Խաչատուրյանը։ Ես անձամբ գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, ով իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ համապատասխանում է և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որոնք նախատեսված են օրենքով»,- նշել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների մի քանիսն են առաջարկել Խաչատուրյանի թեկնածությունը։ Սիմոնյանի խոսքով, առաջարկվել է նաև իր թեկնածությունը, սակայն վերջինս հրաժարվել է․ «Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ ներկայացրել»։

Սիմոնյանն ասաց՝ ակնկալիք չունի, որ ընդդիմությունն ընտրելու է Վահագն Խաչատուրյանին․ «Մենք ում էլ ներկայացնեինք, մի բան ասելու էր։ Մենք իրենց թեկնածուներին տեսել ենք։ Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, կարող եմ իրենց հանգստացնել։ Նաև չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում են և գալիս են քննարկումների։ Ընդդիմությունը թեկնածուների ընտրելու իր ձևն ունի, մենք՝ մերը»։

Ազգային ժողովի նախագահը նշել է նաև, որ նախագահի 5-6 հավանական թեկնածուի հարց է քննարկվել, որոնցից մեկը կին է եղել։ Նրա անունը Սիմոնյանը չցանկացավ հրապարակել։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել