Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:22 01-02-2022

Ղազինյանի գրառումների հանդեպ՝ հատուկ «ուշադրություն». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Օրերս տեղեկություններ շրջանառվեցին, որ իրավապահ համակարգում ինչոր գործընթացներ են գնում՝ կապված ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումների հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, «խոշորացույցի տակ» ուսումնասիրվում են բոլոր ընդդիմադիրների և ընդհանրապես ընդդիմադիր հայացք ունեցողների գրառումները, սակայն վերջին օրերի այս առանձնահատուկ «ուշադրությունը» Ղազինյանի հանդեպ ուղղորդված է «ամենավերևից»:

Բանն այն է, որ ԱԺ-կառավարություն վերջին մի քանի հարցուպատասխանի ժամանակ Արթուր Ղազինյանն իր հարցերով ու գնահատականներով ծանրագույն վիճակում է դրել Նիկոլ Փաշինյանին, ինչից, կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս նյարդերը տեղի են տվել, և նա զայրացած ցուցում է տվել կալանավորել Ղազինյանին: Բայց քանի որ իրավապահները ոչ մի հիմք չունեն, ստիպված դիմել են իրենց սիրելի մեթոդին ու սկսել են բառ առ բառ ուսումնասիրել նրա գրառումները, որպեսզի կարողանան վիրավորանք պարունակող որևէ բան գտնել և դրա հիման վրա քրեական գործ հարուցել ու մեղադրանք առաջադրել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի