copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:32 25-07-2022

Բարնաուլցի ուսուցչին տուգանել են պատերազմի մասին ուրիշների գրառումների տակ կարեկցող էմոջիների համար

Բարնաուլից փիլիսոփայության և պատմության ուսուցիչ Ալեքսեյ Արգունովը տուգանվել է 30 000 ռուբլով էմոջիի համար, որը թողել է ուրիշների հակապատերազմական գրառումների տակ։ Այս մասին գրում է «Sibir.Realii» պարբերականը՝ հղում անելով անձամբ Արգունովին։

Ուսուցչի խոսքով՝ իր դեմ արձանագրություն է կազմվել բանակը «վարկաբեկելու» հոդվածով՝ տխուր էմոջիի պատճառով ուրիշի գրառման տակ այն մասին, որ Յաբլոկո կուսակցության Ալթայի մասնաճյուղի ղեկավարը դատապարտվել է նույն հոդվածով՝ «վարկաբեկելու» մասին, և նաև «Քաղաքացիական պաշտպանության խմբում» տեղադրված «Ամերիկացի դերասան Ա. Շվարցենեգերի» տեսահոլովակը հավանելու համար, որի տակ հետևյալ տեքստն է եղել․ «Ոմանց ասել են, որ նրանք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն ռուսներին Ուկրաինայում»:

Ինչպես գրում է Sibir.Realii-ն, Արգունովի դեմ արձանագրությունն առաջին դեպքն է, երբ ռուսական բանակը «վարկաբեկելու» հոդվածով տուգանում են ոչ թե սոցցանցերում հակապատերազմական հրապարակման կամ ռեփոստի համար, այլ պատերազմի դեմ ուրիշի գրառման տակ կարեկցող էմոջիի համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը