copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:08 31-01-2022

Գերմանացիները Պեկինում միս չեն ուտում՝ վախենալով, որ դոպինգ թեստերը դրական արդյունք ցույց կտան

Գերմանիայի օլիմպիական հավաքականի բոբսլեյիստներ Ֆրանչեսկո Ֆրիդրիխը և նրա գործընկեր Տորստեն Մարգիսը հրաժարվել են Պեկինի Օլիմպիական խաղերում միս ուտել։

Ինչպես Bild-ին բացատրել է օլիմպիական բոբսլեյի Բունդեսթիմի բժիշկ Քրիստիան Շնայդերը, մարզիկի որոշումը պայմանավորված է դոպինգից վախից։ Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի ազգային հակադոպինգային գործակալությունը նմանատիպ նախազգուշացում էր արել իր մարզիկներին։

«Սա նախազգուշական միջոց է, հատկապես, երբ մոտենում է այնպիսի կարևոր մրցում, ինչպիսին Օլիմպիական խաղերն են: Մսի արտադրության մեջ աճի հորմոններ են օգտագործվում տարբեր երկրներում, այդ թվում՝ Չինաստանում: Նման նյութեր կարելի է հայտնաբերել դոպինգ թեստում, ինչի պատճառով մարզիկին կարելի է մեղադրել դոպինգի մեջ»,- ասել է Շնայդերը։

Քանի որ Ֆրիդրիխն ու Մարգիսն առաջիններից էին, ովքեր ժամանել են Պեկին, նրանք մնացել են ոչ թե օլիմպիական գյուղում, այլ հյուրանոցում։

Ամեն օր մարզիկները ստիպված են լինում մեքենայով հասնել Օլիմպիական ավանի ճաշարան, որը հյուրանոցից 30 րոպե հեռավորության վրա է գտնվում, որպեսզի երաշխավորված լինի առանց դեպինգի հորմոնների միս ստանալու։ Հյուրանոցում մարզիկները ուտում են միայն բուսական սնունդ։

Հավելենք, որ մարզիկների անհանգստությունն անհիմն չէ. 2010 թվականին չինական մսի պատճառով տուժել է գերմանացի սեղանի թենիսիստ Դմիտրի Օվչարովը։

Ուկրաինական ծագումով մարզիկը մասնակցել է Չինաստանի մրցաշարի և Գերմանիա վերադառնալուց հետո նրա մոտ դոպինգի երկու դրական թեստ է ստացվել։

Երկար փորձությունների արդյունքում պարզվել է ճշմարտությունը, իսկ թենիսիստն արդարացվել է։ «Այլևս երբեք միս չեմ ուտի Չինաստանում»,- այն ժամանակ ասել էր Օվչարովը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը