copy image url
Ավելին 4 տարի առաջ - 20:28 31-01-2022

Ավստրալուհին նիհարել է 88 կիլոգրամով՝ Բարբիի նմանվելու համար

Ավստրալիայի բնակչուհին կարողացել է նիհարել և իրական կյանքում գեր կնոջից վերածվել Բարբի տիկնիկի, գրում է Daily Star-ը։

Սիդնեյից Քայլա Լավենդերը, իր իսկ խոսքերով, մանկուց սիրել է Բարբիին։ Նա նույնիսկ 200 տիկնիկներով հավաքածու է ունեցել, որոնք նրան նվիրել էին ծնողները։ Կինը խոստովանել է, որ ինքն է ցանկացել խաղալիքի պես լինել, սակայն նրա ավելորդ քաշը փչացրել է ամեն ինչ։

«Բարբիի հանդեպ իմ մոլուցքը սկսվել է մանկուց և շարունակվել հասուն տարիքում», - կիսվել է Քայլան:

Լավենդերը պատմել է, որ նիհարելու խթան է, դարձել իրավիճակը, երբ նա ստիպված էր ինքնաթիռով թռչելու համար երկու տոմս գնել։ Դրանից հետո կինը սկսել է տարբեր սննդակարգերով սնվել, որոնք արդյունք չեն տվել։

2018 թվականին ավստրալուհին որոշել է վիրահատվել՝ հեռացնելով ստամոքսի մի մասը։ Այնուամենայնիվ, դա նույնպես բավարար չի եղել. նա պետք է շարունակեր սննդակարգը և ծանր մարզումները։

«Վիրահատությունից հետո ես ինձ նոր կին էի զգում։ Բայց սա բավարար չէր, ես պետք է փոխեի իմ ապրելակերպը », - խոստովանել է Լավանդերը:

Մինչև 2022 թվականը կինը նիհարել է 88 կգ։ Այժմ ամեն առավոտ նա սկսում է վազքով, վերահսկում է սնունդը և զբաղվում սպորտով:

«Ես ուզում եմ ասել բոլորին, ովքեր նիհարում են, որ հետևողականությունն ամենակարևոր գործոնն է: Մի կենտրոնացեք կշեռքի թվերի վրա, աշխատեք հետևողական լինել»,- խորհուրդ է տալիս Քայլան։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել