copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:18 31-01-2022

2021թ․-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը 5․8 տոկոս է

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2021թ․-ի ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։ Ըստ նախնական 31․01․2022թ․-ի տվյալների ամփոփման՝ 2021թ․ հունվար-դեկտեմբեր ժամանակային միջակայքում տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա համապատասխան ժամանակամիջոցի նկատմամբ կազմել է 105․8%։

Ներկայացվածից կարելի է հետևություն անել, որ 2021թ․-ին Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է մոտավորապես այդքան, առավելագույնը 0․1-0․2%-ի շեղումով (ՀՆԱ-ին վերաբերող ցուցանիշները կհրապարակվեն փետրվարի առաջին կեսին)։ Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 103․3%-ով։ Բացարձակ թվով արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 2 տրիլիոն 386 մլրդ դրամ։

Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը անցած տարվա համեմատությամբ նվազել է 1․1%-ով՝ կազմելով 933 մլրդ դրամ։ Ի դեպ, պետք է նշել, որ վերջին չորս տարիներին գյուղատնտեսության ոլորտում այդպես էլ աճ չի գրանցվում։ Ոլորտն անկումից անկում է գնում։ Նախորդ տարվա համեմատությամբ՝ շինարարության ծավալն աճել է 107․4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 107․5%-ով և բացարձակ թվով կազմել է 3 տրիլիոն 391 մլրդ դրամ։

Ծառայությունների ծավալն առանց առևտրի գրանցել է 107․8 տոկոսանոց աճ, սպառողական գների ինդեքսն աճել է 107․2%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 109․9%-ով։ Տնտեսության շարժիչ ուժը հանդիսացող էներգետիկան՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 2020թ․-ի համեմատությամբ նվազել են 0․6%-ով։

Այդպիսին է եղել երկրի տնտեսության ոլորտային աճը 2021թ․-ին, նախորդ տարում առավելապես օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ կիսակաթվածային վիճակում գտնվող տնտեսության համեմատությամբ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում